National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.02.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Փետրվարի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Շնորհակալություն հայտնելով Էլինար Վարդանյանին հանդիպման համար՝ հյուրերը ներկայացրել են «Քուրդիստան» կոմիտեի գործունեությունը:

«Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել ներկայում թուրքական Քուրդիստանում քրդերի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ: Հյուրերը նշել են, որ ակնկալում են Ազգային ժողովի վերաբերմունքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հավաստիացրել է, որ խնդիրը մանրամասն կքննարկվի հանձնաժողովում եւ կարտահայտվի համապատասխան վերաբերմունք: Էլինար Վարդանյանը նշել է նաեւ, որ խնդիրը կբարձրաձայնվի տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ քուրդ կանանց եւ երեխաներին առնչվող հարցերի:

Հանդիպման ավարտին տիկին Վարդանյանը կարեւորել է նման հանդիպումները` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am